
Կառավարությունը 482 մլրդ դրամի վարկ է վերցնելու, որ բյուջեի պակասուրդը փակի

Հայաստանի Կառավարությունը հերթական վարկն է վերցրել՝ այս անգամ Ասիական զարգացման բանկից։
Քանի որ 2024թ. բյուջեն ունի 482 մլրդ դրամի պակասուրդ, ուստի Կառավարությունը որոշել է 2024 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերն իրականացնելու համար վերցնել շուրջ 482 մլրդ դրամի վարկ, որի մի մասն էլ՝ շուրջ 89 միլիարդ 469 միլիոն եվրոն, վերցրել է հենց Ասիական զարգացման բանկից։
Վարկը վերցնելու մասին համաձայնագիրը ֆինանսների նախարարությունը բանկի հետ ստորագրել է այս տարվա նոյեմբերի 1-ին։
Ըստ համաձայնագրի՝ այս գումարով Կառավարությունը մի շարք ոլորտներում միջոցառումներ և բարեփոխումներ պետք է իրականացնի։
Գումար կուղղվի նաև հետևյալ միջոցառումների անցկացման համար՝ պետական պարտքի և ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավում և ամրապնդում, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ներդրում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում ծրագրերի իրականացում։