Բաժիններ՝

Ինքնաթիռների վերանորոգմամբ զբաղվող ընկերությունը Թուրքիայում 100 մլն դոլարի ներդրում կկատարի

Ինքնաթիռների խնամքով և վերանորոգմամբ զբաղվող «AMAC Aerospace» կազմակերպությունը Թուրքիայի Բոդրումի օդանավակայնում նոր անգար (Ինքնաթիռների կայանման, տեխնիկական վերանորոգման և պահպանման շինություն) է կառուցելու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Անգարը շահագործման է հանձնվելու 2026-ին, իսկ կազմակերպությունը դրա կառուցման համար նախատեսում է կատարել 100 մլն դոլարի ներդրում։

Նշենք, որ «AMAC Aerospace» ընկերությունը նաև «VİP» ինքնաթիռների համալրման և նորացման ծառայություններ է մատուցում և առաջին անգամ չէ, որ ներդրում է կատարում Թուրքիայում։

Այս պահին ընկերությունը զուգահեռաբար Թուրքիայում ունեցասծ 3-րդ կառույցի ընդլայնման աշխատանքներն է իրականացնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930