Միգուցե ստիպված լինենք տանից դուրս չգալ կամ ոտքով քայլել… բայց մենք երջանիկ ենք Նիկոլ Փաշինյանի 2.000.000$-ոց զրահապատ մեքենաներով, Աննա Հակոբյանի մոտ 150.000$-ոց նոր Lexus-ով, Ալեն Սիմոնյանի շուրջ 200.000$-ոց BMW-ով

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր ընտանիքում հանրային տրանսպորտից օգտվում ենք չորս հոգի։ Մենք ստիպված պետք է լինենք հունվարին վճարել 360.000֏` (մոտ 1000$) տարեկան ուղետոմս ձեռք բերելու համար, վճարումը կատարել միանգամից, դեռ ծառայություններից չօգտված։

Գործնականում դա անհնար է։ Միգուցե ստիպված լինենք տանից դուրս չգալ կամ ոտքով քայլել, բայց մենք երջանիկ ենք, որ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ձեռք է բերվել 2.000.000$ արժողությամբ զրահապատ մեքենաներ, նրա կնոջ` Աննա Հակոբյանի համար` մոտ 150.000$ արժողությամբ նոր Lexus ամենագնաց, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար` շուրջ 200.000$ արժողությամբ բարձր դասի BMW, մի քանի միլիոն դոլարի մեքենաներ նրանց ուղեկցող անվտանգության աշխատակիցների համար և այլն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930