Բաժիններ՝

Կիևում գտնվող Բորելը ՌԴ-ի հրթիռային հարձակման պատճառով ապաստարան է իջել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ստիպված է եղել երկուշաբթի վաղ առավոտյան իջնել ապաստարան, քանի որ Կիևում օդային հարձակման նախազգուշացում է տրվել։

«Կիևում օրս սկսում եմ ապաստարանում, քանի որ ՌԴ-ն հերթական հրթիռային հարձակումն է իրականացնում: Սա ուկրաինացի ժողովրդի ամենօրյա իրականությունն է ՌԴ-ի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր», – X-ում նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարը:

Բորելը այցով Կիև է ժամանել շաբաթ՝ նոյեմբերի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս