«Ցանկանում եմ մոտ ապագայում զրուցել Պուտինի հետ»․ Շոլց

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ցանկանում է զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում ստեղծված կացությունը քննարկելու նպատակով։

«Ես որոշել եմ պատշաճ պահին զրուցել Ռուսաստանի նախագահի հետ», – ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Շոլցը։

Լրագրողի ճշտող հարցին, թե ե՞րբ է այդ ճիշտ պահը, գերմանական կառավարության ղեկավարը պատասխանել է․ – «Շուտով»։

Դրա հետ մեկտեղ Շոլցը նշել է, որ ապագա խոսակցության թեման ինքը քննարկելու է նաև պաշտոնական Կիևի հետ։

«Ուկրաինան կարող է վստահել մեզ և չպետք է վախենա, որ կարող է միայնակ մնալ», -նշել է Շոլցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930