Բաժիններ՝

Թխվածքաբլիթ «Բրուտտի մա բուոնի»

Բաղադրիչները՝ 10-12 բաժնի համար

  • 250 գ մաքրած նուշ
  • 50 գ մաքրած պնդուկ
  • 4 ձվի սպիտակուց
  • 1,5 բաժակ շաքարավազ
  • 2 փաթեթ (10-ական գրամ) վանիլային շաքարավազ
  • մի պտղունց դարչին

Պատրաստման եղանակը

Պնդուկն ու նուշը վերածեք ոչ շատ մանր փշուրների:

Ձվի սպիտակուցը հարեք: Աստիճանաբար, մաս-մաս ավելացրեք ընկուզեղենն ու շաքարավազը: Ավելացրեք նաև դարչինն ու վանիլային շաքարավազը:

Խառնուրդը լցրեք կաթսայի մեջ, հետո այն տեղադրեք 1/3 չափով մարմանդ եռացող ջրով լցված ավելի մեծ կաթսայի մեջ: Անընդհատ խառնելով՝ 30 րոպե պատրաստեք:

Պատրաստի խմորը փոքր կույտերի ձևով դասավորեք ջուր ցողած, կալկայով պատած տապակի մեջ: Մոտ 3 ժամով տեղադրեք թույլ տաքության (մոտ 70-90 աստիճան ցելսիուս) ջեռոցում:

Մատուցելուց առաջ թողեք թխվածքաբլիթը լավ հովանա: 

Տեսանյութեր

Լրահոս