Չեմ կարող ընդհանուր առմամբ աջակցել Զելենսկու «հաղթանակի ծրագրին». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ չորեքշաբթի ներկայացրած «հաղթանակի ծրագիրը» լավ ազդանշան է, բայց նա չի կարող աջակցել այն ամբողջությամբ՝ հաշվի առնելով գործերի ներկա վիճակը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ելույթ է ունեցել Ռադայում՝ ներկայացնելով հինգ կետից բաղկացած իր «հաղթանակի ծրագիրը»։ Նա դաշնակիցներից պահանջում է Ուկրաինային պաշտոնապես հրավիրել ՆԱՏՕ և վերացնել ճանաչված ռուսական տարածքին արևմտյան զենքով հարվածելու սահմանափակումները։

«Հաղթանակի ծրագիրը» բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հավելվածից։

Առաջին կետը աշխարհաքաղաքական է՝ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրել «հիմա»։

Երկրորդ կետը պաշտպանությունն է. Ռուսաստանի տարածքում գործողությունների շարունակություն և դրա տարածքում հարվածների սահմանափակումների վերացում, գործընկերների հետ ռուսական ավիացիայի համատեղ ոչնչացում, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործման ընդլայնում և դաշնակցային հետախուզական տվյալների հասանելիություն: Այս կետը գաղտնի հավելված է պարունակում:

Երրորդ կետը զսպումն է. Ուկրաինան առաջարկում է իր տարածքում տեղադրել որևիցե համապարփակ ոչ միջուկային ռազմավարական զսպման փաթեթ, որը բավարար կլինի Ռուսաստանից ցանկացած ռազմական սպառնալիքից պաշտպանվելու համար (կա նաև գաղտնի հավելված՝ Միացյալ Նահագների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի ղեկավարներն արդեն ստացել են այն):

Չորրորդ կետ՝ Ուկրաինայի տնտեսական ներուժի զարգացում և պատժամիջոցների սաստկացում (կա ԱՄՆ-ին և ԵՄ-ին փոխանցված գաղտնի հավելված):

Հինգերորդ կետը, որը նախատեսված է հետպատերազմյան ժամանակաշրջանի համար. պատերազմի ավարտից հետո ուկրաինացի զինվորականները կարող են օգտագործել իրենց փորձը ՆԱՏՕ-ի և Եվրոպայի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Ուկրաինական զորամիավորումները պատերազմից հետո կկարողանան փոխարինել Եվրոպայում ամերիկյան զորախմբի մի մասին։

Տեսանյութեր

Լրահոս