Շվեյցարիայում աշխատանքի ընթացքում զուգարան գնալը հավասարեցվել է ընդմիջման հետ. HuffPost

Շվեյցարական դատարանը որոշել է, որ աշխատողները կարող են զուգարան գնալ միայն ընդմիջումների ժամանակ, գրում է HuffPost-ը։

Ինչպես նշել են աշխատանքի տեսուչները, իրենք տեղեկություն են ստացել, որ Jean Singer & Cie SA գործարանի աշխատողներին պարտավորեցրել են զեկուցել զուգարան իրենց յուրաքանչյուր այցի մասին, ուստի ղեկավարությունն այս գործողությունը հավասարեցրել է հերթափոխի ժամանակ ընդմիջումներ անելու հետ: Դրանից հետո իրավապաշտպանները հայց են ներկայացրել, սակայն օրենքն ընկերության կողմն է եղել։

Նոյշատելի շրջանային դատարանը հաստատել է, որ ընկերությունն իրավունք ունի իր աշխատակիցներից պահանջել զուգարան գնալ միայն ընդմիջումների ժամանակ։ Ընկերության իրավաբան Պասկալ Մոշը պարզաբանել է, որ իրավիճակն առնչվում է ընդմիջումների ժամանակ գրանցելու ընդհանուր պրակտիկային, ներառյալ զուգարան գնալը, ճաշելը կամ հանգստանալը:

Դատարանը խոստովանել է, որ շվեյցարական օրենսդրության մեջ աշխատողների զուգարանից օգտվելու իրավունքին առնչվող «սողանցք» կա՝ ակնարկել է ապագայում օրենսդրական միջամտության անհրաժեշտությունը:

Դատարանի որոշումից հետո որոշ այլ ընկերություններ Շվեյցարիայից որպես մոդել փոխառել են Jean Singer & Cie SA մոդելը, ինչպես նաև սկսել են վերահսկել, թե աշխատողները զուգարանում որքան ժամանակ են անցկացնում:

Տեսանյութեր

Լրահոս