Բաժիններ՝

Անվանվել են կյանքը երկարացնող 3 մթերքները

Բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան «Առաջին ալիքի» եթերում թվարկել է այն մթերքները, որոնք կարող են երկարացնել կյանքը: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Մալիշևան իր գործընկեր Դմիտրի Շուբինի հետ ստուդիա է հրավիրել երեք երկարակյացների, ովքեր պատմել են իրենց սննդակարգի մասին:

Այսպիսով, 94-ամյա Վալենտինա Սերգեևնան ասել է, որ ամեն օր լորի երկու ձու է ուտում:

Ըստ Շուբինի, այս սննդամթերքը պարունակում է խոլին, որն օգնում է մտքի պայծառությունը պահպանել նույնիսկ այդպիսի մեծ տարիքում:

Հաղորդման երկրորդ հյուրը՝ 94-ամյա Իրինա Սոլոմոնովնան, ասել է, որ ուտում է կաթնաթթվային մթերք:

Կարդացեք նաև

Բժիշկն էլ իր հերթին նշել է, որ դրանցում օգտակար բակտերիաների պարունակության պատճառով մարդը կարող է ուժեղացնել իմունիտետը և բարելավել մարսողությունը:

Հեռուստատեսային շոուի մեկ այլ մասնակից՝ 95-ամյա Սերաֆիմա Ստեպանովնան, պատմել է, որ ամբողջ կյանքում կերել է հունական ընկույզ. այս սննդամթերքում առկա են հակաօքսիդիչներ, որոնք օգնում են «դանդաղեցնել» մարմնի բջիջների ծերացումը:

Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն խորհուրդ էր տվել, թե ինչպես ապրել մինչև 100 տարեկան: Ըստ նրա՝ դրան նպաստում են առողջ ապրելակերպը, ճիշտ գրաֆիկը, սննդակարգը, մեծ ակտիվությունը: Նախարարը կոչ էր արել կյանքում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և իմաստություն:

Տեսանյութեր

Լրահոս