Ես կհիշեցնեմ, եթե ընկեր Արմեն Գրիգորյանը չգիտի. Զախարովա

«Հայաստան տարբեր նպատակներով մատակարարվող հացահատիկի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին։

Զախարովան այս հավաքների բոլոր մասնակիցներին նախ հիշեցրեց, որ առանց Ռուսաստանի մասնակցության հակամարտությունը հնարավոր չէ լուծել։

Զախարովայի խոսքով՝ պարենային անվտանգությամբ հետաքրքրվողներն առաջին հերթին պետք է տեղյակ լինեն, թե իրենց երկրում այս հարցն ինչպես է։

«Գուցե ընկեր Արմեն Գրիգորյանը չգիտի, ես կհիշեցնեմ։ Հացահատիկի պաշարը, որը Հայաստան է գնում տարբեր նպատակներով, 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Միգուցե այն ժամանակ դուք կարող եք կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ տեսահամաժողովի միջոցով՝ քննարկելու ձեր պարենային անվտանգությունը: Դե, դա արդար է և հարգալից: Ինչո՞ւ գործել և ինչ-որ խարդախության մեջ մտնել նրանց թիկունքում, ովքեր, ի թիվս այլ բաների, կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»,- նման կերպ արձագանքեց հարցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս