Բաժիններ՝

Կիտրոններ «Միմոզա»

Բաղադրիչները՝

  • 3 խոշոր կիտրոն
  • 6 ձու
  • 200 գ պահածոյացված թյունոս
  • կես քաղցր կանաչ տաքդեղ
  • կես քաղցր դեղին տաքդեղ
  • 6-8 ձիթապտուղ
  • 6 չերրի լոլիկ

Կիտրոնից մայոնեզի համար

  • 1 դեղնուց
  • 1 ճ/գ մանանեխ
  • կես կիտրոնի հյութ
  • 200 մլ ձիթապտղի յուղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Կիտրոնները լավ լվացեք, կիսեք, գլխամասերը կտրեք, որպեսզի կիտրոնները հնարավոր լինի ափսեի մեջ դնել: Կիտրոնի կեսերից հեռացրեք միջուկը:

Կարդացեք նաև

Կիտրոնի մայոնեզ պատրաստեք. հարեք ձուն, կաթիլ-կաթիլ ավելացրեք ձիթապտղի յուղը: Ապա ավելացրեք կիտրոնի հյութն ու մանանեխը, աղը:

6 ձուն եփեք, մաքրեք կեղևից, թողեք՝ հովանան: Սպիտակուցները մանր կտրատեք:

Քաղցր տաքդեղները մաքրեք սերմերից, մանր կտրատեք: Չերրի լոլիկները 4 մասի բաժանեք: Թյունոսը հանեք յուղից, անձեռոցիկով չորացրեք: Ձիթապտուղները մանր կտրատեք:

Խառնեք ձուկը, սպիտակուցները, տաքդեղները, չերրի լոլիկը, ձիթապտուղներն ու մայոնեզը: Խառնուրդը լցրեք կիտրոնի կեսերի մեջ: Ձվի դեղնուցը մանրացրեք, փշրեք խառնուրդով լցրած կիտրոնների վրա: Կիտրոնները 30 րոպեով տեղադրեք սառնարանում: Մատուցեք սառը վիճակում:

Խորհուրդ. Եթե կիտրոնները շատ թթու չեն, կարող եք նրանց միջուկը մանրացնել ու ավելացնել թունաձկան խառնուրդին:

Տեսանյութեր

Լրահոս