Մահացել է Էդվարդ Բալասանյանը
Սեպտեմբերի 3-ին 88 տարեկանում Նյու Յորքում կյանքից հեռացել է ճարտարապետ, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ)-ի համահիմնադիր Էդվարդ Բալասանյանը։
Նա ծնվել է 1936 թվականի օգոստոսի 31-ին։
Էդվարդ Բալասանյանը մեծ դերակատարում է ունեցել Հայաստանում անկախության շրջանում ժամանակակից արվեստի, և ընդհանրապես, աուդիովիզուալ ու կատարողական արվեստի ինստիտուցիոնալ կայացման գործում՝ մասնագիտական հարթակ տրամադրելով ոչ միայն ժամանակակից արվեստագետների մի ամբողջ սերնդի, այլև բազում արվեստաբանների, համադրողների, հիմնականում երիտասարդ՝ այդպիսով ՆՓԱԿ-ը դարձնելով նրանց մասնագիտական կայացման եթե ոչ առաջին հանգրվանը, ապա առաջիններից մեկը։
168.am-ի խմբագրակազմը ցավակցում է Էդվարդ Բալասանյանը հարազատներին և ընկերներին։