
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև Կանադա

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև Կանադա։ Ալեն Սիմոնյանի կարգադրությունները հրապարակվել են ԱԺ կայքէջում։
Ալեն Սիմոնյանի պատվիրակությունը Բուդապեշտում կգտնվի սեպտեմբերի 17-19-ը, իսկ Օտտավայում՝ սեպտեմբերի 25-30-ը։
Պատվիրակության կազմում են լինելու բարեկամական խմբի ղեկավարները, անդամները և ԱԺ աշխատակազմի աշխատակիցները։