
36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 21.00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի հետևյալ գյուղերի ջրամատակարարումը՝ Մրգաստան, Ծաղկունք, Խորունք, Հովտամեջ, Ծիածան, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ,
Արշալույս, Արտիմետ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: