
Թուրքիայի արտահանումների ծավալը գերազանցել է 22.5 մլրդ դոլարը

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) և առևտրի նախարարության համագործակցությամբ «Ընդհանուր առևտրային համակարգի» շրջանակներում կազմվել է վիճակագրություն Թուրքիայի՝ հուլիսին ունեցած առևտրաշրջանառության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ 2024-ի հուլիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումների ծավալն աճել է 13.8 տոկոսով և գերազանցել 22.5 մլրդ դոլարը, իսկ ներկրումը նվազելով 7.8 տոկոսով, հասել շուրջ 30 մլրդ դոլարի:
Արտահանումների ծավալում ապրանքների ամենախոշոր ներկրողը եղել է Գերմանիան՝ 1.752.000.000 դոլարով, երկրորդը՝ 1.604.000.000 դոլարով Միացյալ Թագավարությունը, իսկ երրորդը՝ 1.059.000.000 դոլարով Իրաքը: