Բաժիններ՝

Որսագողության դեպք Սյունիքում. էլեկտրահարման եղանակով որսացել են 200 կարմրախայտ

Ոստիկանության աշխատակիցները որսագողության դեպք են բացահայտել:

Օգոստոսի 29-ին, ժամը 7.50-ին, Վայոց ձորի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենան:

Մեքենայի սրահի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, պարեկները նկատել են կարմրախայտ տեսակի ձկներ և ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրական սարք: Գառնի գյուղի բնակիչ վարորդը դիմել է փախուստի, իսկ համագյուղացի ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Բաժնում նրանք հայտնել են, որ մեքենայում գտնվող 200 կարմրախայտը էլեկտրահարման եղանակով որսացել են Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրով հոսող գետից:

Գառնի գյուղի բնակիչ 40-ամյա և 54-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 36-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս