Այսօր առավոտյան տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Ինչպես ավելի վաղ Բաքու կատարած պետական այցի ընթացքում հաղորդել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքները ՀՀ-Ադրբեջան գործընթացի վերաբերյալ կներկայացնի նաև Նիկոլ Փաշինյանին հեռախոսազրույցի միջոցով։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Վլադիմիր Պուտինն այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Անդրեն Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարանի եւ Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից արժանացել է պատվոգրերի։ Երգիչն այս մասին հայտնել է Instagram-ում՝ տեղադրելով համապատասխան տեսանյութ։
Ադրբեջանի բանակի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացնում՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառմամբ:
ՀՀ-ն չի կարող լինել որևէ ձևի պետական կազմավորման անդամ. Անկախության հանրաքվեի տեքստի հեղինակ
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել է Նորվեգիային 405 միլիոն դոլարի AIM-120 (AMRAAM) միջին հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռների հնարավոր վաճառքին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պաշտպանության նախարարության Անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարումների համար:
Հայտարարության մեջ անպայման պետք է Արցախի խնդիրն արծարծվի. Գառնիկ Իսագուլյան
Եթե իշխանավորներն ուզում են վերանայել Հռչակագիրը, պետք է հրաժարվեն իրենց պաշտոններից. Սուրեն Զոլյան
Սա է Կառավարության վերաբերմունքը Հռչակագրի նկատմամբ. ոչ մի ուղերձ՝ այս միջոցառմանը. Մեխակ Մխիթարյան
Քանի ԼՂՀ-ն գտնվում է Ադրբեջանի կազմում, ես դեմ եմ որևէ խաղաղության պայմանագրի. Ռաֆիկ Ղազինյան
Պետք է բազմավեկտոր քաղաքականություն վարենք, զարգացնենք մեր ռազմարդյունաբերությունը. ԳԽ պատգամավոր
Գլխավոր դատախազն անմիջապես քրեական գործ պիտի հարուցեր Արցախն Ադրբեջան ճանաչողի նկատմամբ. Կիմ Բալայան
Ռուսական «Կավկազ» նավահանգստում հրթիռային գրոհի հետևանքով խորտակված լաստանավում հայկական ծագման կամ Հայաստանի համար նախատեսված բեռներ չեն եղել: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Գերմանիան այս շաբաթ Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանից ոչ հեռու, մեկնարկել է ռազմակայանի շինարարություն։ Սա կլինի Գերմանիայի առաջին մշտական ռազմակայանն արտերկրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։ Այս մասին հաղորդել է The Financial Times-ը:
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։
Պաղեստինի իշխանությունները չպետք է միանան Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության շուրջ բանակցություններին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի` միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական և նրա հատուկ պատվիրակ, նախարար Ռիադ ալ Մալիքին։
Չմոռանանք՝ Անկախության հռչակագիրն ընդունած ներկայացուցչական մարմնի 5%-ն Արցախից էր. Պարույր Հայրիկյան
Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի «Սմերչ» բազմակի հրթիռային համակարգերի ստորաբաժանումները մարտական պատրաստության վարժանքներ են անցկացնում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Թուրք ուժայիններն ավելի քան 6 տասնյակ մարդու են ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածով։
Կուբանի «Կովկաս» նավահանգստում խորտակված լաստանավի անձնակազմի փրկված 17 անդամներից 4-ը տեղափոխվել են Կերչի հիվանդանոց, մյուսներն ամբուլատոր օգնություն են ստանում։ Այս մասին հայտնում է Կուբանի օպերատիվ շտաբը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինայի անկախության օրվան ընդառաջ, այսօր հետմահու «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակ է շնորհել նաև անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային կուղարկի 125 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը: Այս մասին հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Էդիկ Մինասյանի պատմական ակնարկը՝ Հայաստանի Գերագույն խորհրդի կազմավորմանը, ՀՀ անկախության ճանապարհին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Կիև։ 1992 թվականին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա Հնդկաստանի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա։
նկախության հռչակագիրը ոչ միայն սկիզբ դրեց հայոց անկախ պետականության վերականգնմանը, այլև ուղենշեց այն հիմանական քաղաքական կետերը, որոնց վրա կառուցվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը, որը կոչվում է Երրորդ Հանրապետություն, «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախաձեռնության ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Ամենահեղինակ անդամ ավոր կառույցները որև խնդիր չեն գտել Հայաստանի անկախության հռչակագրում։ Հռչակագրի ընդունման 34-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
«Անկախության հասնելն անմահություն է․ Վեհափառի օրհնանքն եմ փոխանցում Հռչակագրի տարելիցի առթիվ», – այս մասին այսօր կառավարության նիստերի դահլիճում Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված պատգամավորների հավաքի ընթացքում ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է պատրաստված՝ դիմագրավելու Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակմանը, քան այս տարվա ապրիլին։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը լրագրողների հետ ճեպազրույցում։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: