Պետությունը թանկ պարգև է. այն պահելու համար յուրաքանչյուր ոք ամեն օր պետք է պայքարի. Արթուր Խաչատրյան
նկախության հռչակագիրը ոչ միայն սկիզբ դրեց հայոց անկախ պետականության վերականգնմանը, այլև ուղենշեց այն հիմանական քաղաքական կետերը, որոնց վրա կառուցվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը, որը կոչվում է Երրորդ Հանրապետություն, «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախաձեռնության ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա նշեց, որ այսօրվա իշխանությունները Երրորդ Հանրապետությունը տանում են դեպի կործանում. «Երրորդ Հանրապետությունում մի քանի սկզբունքների իրականացում կար: Առաջինը համահայկական նպատակների իրականացումն էր․ Հայաստանի Հանրապետությունը միայն 29. 742ք.կմ-ի վրա ապրող հայերի և հայաստանցիների հայրենիքը չէ։ Հռչակվեց, որ դա համայն հայության հայրենիքն է: Այս Հայաստանի Հանրապետության հիմքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններն էին:
Դա է եղել մեր պետականության հիմքը: Այսօրվա իշխանությունները, փորձելով սեպ խրել այս երկու պետությունների արանքում, պառակտում և ջնջում են հայկականությունը»: