Բաժիններ՝

«Կովկաս» նավահանգստում խորտակված լաստանավի անդամներից 17–ը փրկվել են, 4-ին ԲԿ են տեղափոխել

Կուբանի «Կովկաս» նավահանգստում խորտակված լաստանավի անձնակազմի փրկված 17 անդամներից 4-ը տեղափոխվել են Կերչի հիվանդանոց, մյուսներն ամբուլատոր օգնություն են ստանում։ Այս մասին հայտնում է Կուբանի օպերատիվ շտաբը։

«Փրկարարները շարունակում են ևս մեկ մարդու որոնողական գործողությունները»,- ասվում է շտաբի Telegram ալիքում։

Հիշեցնենք` օգոստոսի 22-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի ԶՈւ-ն ժամը 16.30-ին հարձակում է գործել «Կովկաս» նավահանգստում գտնվող լաստանավի վրա, որը բեռնված է եղել վառելիքային ցիստեռններով։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնեց, որ լաստանավը խորտակել է շարքից դուրս գալու պատճառով, կրակի օջախներ նավահանգստի տարածքում չկան։

Ավելի ուշ ՌԴ ԱԻՆ–ը տեղեկացրեց, որ լաստանավի անձնակազմի անդամներից 17-ը փրկվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս