Բաժիններ՝

Ավտոբուսը Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է երկու ավտոմեքենաների․ տուժածներ չկան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 22-ին, ժամը 20.32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

Պարզվել է, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 42 երթուղին սպասարկող «Հունդայի» ավտոբուսը, «Ֆոլկսվագեն» ու «Բի-Ուայ-Դի» մեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031