Բաժիններ՝

Սանդուն փաստաթղթեր է ներկայացրել Մոլդովայի նախագահական ընտրություններին մասնակցելու համար

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն փաստաթղթեր է ներկայացրել հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ երկրի ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետով առաջադրվելու համար։

Օգոստոսի 20-ին Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է նախագահի թեկնածուների ու եվրաինտեգրման հանրաքվեի մասնակիցների գրանցումը։ Նախաձեռնող խմբերը պետք է հավաքեն 15,000-ից մինչև 25,000 ստորագրություն՝ բաշխված երկրի վարչական միավորների առնվազն կեսում: Այդ ստորագրությունները ԿԸՀ պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 20-ը։

Իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է սատարել Սանդուին նախագահական ընտրություններում: Ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը ստորագրություններ է հավաքելու ի պաշտպանություն Սանդուի թեկնածության։ Նախագահն անձամբ փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ։

«Ես ոգեշնչված եմ և լավատես, որ կան մարդիկ, ովքեր հավատում են իրավիճակը դեպի լավը փոխելու մեր կարողությանը, և ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»,- ասել է Սանդուն։Նախագահական ընտրությունները և Մոլդովայի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ հանրաքվեն նշանակված են հոկտեմբերի 20-ին։ Այս պահին հանրապետության ղեկավարի պաշտոնի իրենց թեկնածությունն առաջադրել ցանկացողների թիվը հասել է 18-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս