Բաժիններ՝

Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրերի ավտոճանապարհներ փակ են լինելու

Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ին` առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ը փակ է լինելու դեպի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը։

Հետիոտնային անցման համար նախատեսված կամուրջը փակ կլինի միայն օգոստոսի 19-ին:

Ինչպես տեղեկացնում է Ալավերդու համայնքապետարանը, հրատապ առաջացած կարիքների դեպքում նշված բնակավայրերի բնակիչները կարող են կապ հաստատել վարչական ղեկավարների հետ կամ զանգահարել Ալավերդու համայնքապետարան։

Համանյքապետարանը տրամադրել է նշված բնակավայրերի վարչական ղեկավարների հեռախոսահամարները`

Ախթալա բնակավայր, Սևակ Սարգսյան 098-53-54-49

Քարկոփ, Հերմինե Պետրոսյան  077-81-86-47

Շամլուղ, Գագիկ Սարուխանյան  091-50-30-60

Մեծ Այրում, Լևոն Զաքարյան 077-81-88-37

Ճոճկան, Արա Սիրադեղյան  093-05-09-94

Համայնքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը և խնդրում լինել համբերատար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս