ՊՍԺ-ը նորեկ ունի
ՊՍԺ-ը հայտարարել է «Ռենի» 19-ամյա ֆրանսիացի վինգեր Դեսիրե Դուեի տեղափոխության մասին։ Նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։
19-ամյա վինգերը «Ռենի» ակադեմիայի սան է: Նախորդ մրցաշրջանում Դուեն անցկացրել է 43 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերի համար փարիզյան ակումբը վճարել է 50 մլն եվրո։