
Եկատերինբուրգում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից փրկել են 23 մարդու

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Եկատերինբուրգում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից փրկել են 23 մարդու, որոնցից 7-ը երեխաներ են, ընդհանուր առմամբ տարհանվել է 232 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին Մոսկվայի ժամանակով 8:52-ին հրշեջ վարչությունը ահազանգ է ստացել Եկատերինբուրգի Դորոժնայա փողոցում բռնկված հրդեհի մասին։
Ըստ ահազանգի՝ 27 հարկանի շենքի չորրորդ հարկում բնակարան է այրվել: