
8-ամյա աղջիկը փրկել է հորը

Միացյալ Նահանգների Մինեսոտա նահանգում ութամյա աշակերտուհին օգնել է հորը պաշտպանվել կողոպտիչից՝ վերջինիս ծեծելով բեյսբոլի մահակով, հայտնում է CBS-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Սանտ Փոլ քաղաքի խանութներից մեկում, որտեղ աղջկա հայրը աշխատում է որպես խանութի մենեջեր։
Ինչպես նշվում է, տղամարդն արդեն պատրաստվելիս է եղել փակել խանութը, երբ ատրճանակով զինված ավազակը ներխուժել է խանութ, ատրճանակն ուղղել մենեջերին և պահանջել դրամարկղի գումարը։
Սակայն հարձակվողը պատկերացում անգամ չի ունեցել, որ հայրն այդ օրը դստերն աշխատանքի է բերել։ Նկատելով կողոպտիչին աղջիկը վերցրել է բեյսբոլի մահակը և դրանով սկսել ծեծել հարձակվողին՝ փրկելով հորը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են կողոպտիչին։