Բաժիններ՝

Վարորդը, դուրս գալով մեքենայից՝ դիմել է փախուստի

Ոստիկանության Արարատի մարզի պարեկները օգոստոսի 12-ի ժամը 5.20-ի սահմաններում Այնթապ գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Վարորդը, դուրս գալով մեքենայից՝ դիմել է փախուստի:

Պարեկները փախուստը կանխելով՝ նրան, մեքենայով հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին։ Պարզվել է, որ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը մեքենան վարել է՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, ինչպես նաև ոչ սթափ վիճակում:

«ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս