
«Ես խարդախության զոհ եմ դարձել». Լարիսա Դոլինան խաբեբաներին ավելի քան 150 մլն է փոխանցել

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան տելեգրամյան իր ալիքում գրել է, որ խարդախների զոհ է դարձել։ Նա նշել է, որ իր նկատմամբ ծրագրված գործողություններ են իրականացվել, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
«Ինձ տուժած են ճանաչել, իսկ բնակարանիս վրա կալանք է դրվել»,- գրել է Դոլինան՝ տեղեկացնելով, որ նախաքննությունը պարզել է, որ խարդախները գտնվում են Ուկրաինայի տարածքում։
Նրանք հասանելիություն են ստացել երգչուհու սոցցանցային էջերին և «հրեշավոր ուղերձ հրապարակել, որում որևէ ճշմարիտ խոսք չկա»։
Դոլինան հավելել է, որ նախաքննության շահերից ելնելով` այլ մեկնաբանություններ տալ չի կարող։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Լարիսա Դոլինան վաճառել է Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանն ու ավելի քան 180 մլն ռուբլի փոխանցել խաբեբաներին։
Խարդախները, ներկայանալով որպես հատուկ ծառայությունների աշխատակիցներ, Դոլինային համոզել են վաճառել անշարժ գույքը։
Դոլինան շտապ վաճառել է բնակարանը և նույնքան արագ, ինչպես իրեն խորհուրդ են տվել չարագործները, փոխանցել գումարը իր «անվտանգ հաշվին», որն իրականում խարդախներինն է եղել։
Երգչուհու տան մոտ 5 անձ է ձերբակալվել, որոնք փորձել են ներխուժել նրա բնակարան` վստահեցնելով, թե նոր սեփականատերերն են։
Այժմ նրանց հարցաքննում են։ Պարզվել է, որ երգչուհուն և «նոր սեփականատերերին» խաբել են խարդախները։