«Փաստացի, Բաքուն իր ցանկությունների մեծ մասին հասնում է Փաշինյանի քաղաքականության շնորհիվ…». Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգամյան իր ալիքում գրում է. ««Ղարաբաղում «սատանայի որջը» քանդվեց․ հիմա Փաշինյանի հերթն է։ Բաքուն հասավ ևս մեկ ցանկության կատարմանը»։ Սա ադրբեջանական trend.az գործակալության հրապարակումն է անցած տարվա սեպտեմբերի 28-ին, երբ տեղի էր ունենում Ադրբեջանի կողմից իրապես երկար պլանավորված ու սպասված գործողությունը՝ Արցախի հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը։

Միայն ադրբեջանական մամուլի վերնագրերը բավական են հասկանալու, թե որքան ատելություն ու ռասիզմ է քարոզվում հայերի դեմ Ադրբեջանում։ Սա դրա հերթական դրսևորումներից մեկն է։

Սա գիտակցելով է, որ Ադրբեջանն ուզում է Հայաստանին համոզել հրաժարվել միջազգային դատական հայցերից, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն ունի ապացուցողական բավարար բազա՝ ցույց տալու, որ Ադրբեջանում պետական մակարդակով ատելություն է քարոզվում հայերի դեմ։

Ցավալին այն է, որ ՀՀ իշխանականներն էլ հակված են բավարարելու Ադրբեջանի հերթական ցանկությունը։ Փաստացի, Բաքուն իր ցանկությունների մեծ մասին հասնում է Փաշինյանի քաղաքականության շնորհիվ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս