Հայաստանը՝ որպես պետություն, շատ մոտ է այդ համախտանիշին, ինչի վկայություններից մեկն այն է, որ հասարակությունը դեռևս անվրդով ընդունում է իշխանությունների կողմից որպես իրականությունից փախուստի մոդիֆիկացիա ներկայացվող «հոգեբանական փախուստ հայրենիքից» առաջարկը։ Չմտածելով անգամ հարցնել, այդուհանդերձ, ինչպե՞ս է հնարավոր «պոզիտիվ խոսույթով» պայքարել նեգատիվ ռումբերի դեմ։
«ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է նոյեմբերին ադրբեջանական հնարավոր ռազմական հարձակման մասին, և աշխարհաքաղաքական վերլուծությունները թույլ են տալիս եզրահանգել, որ դա, թերևս, այն քիչ ճշմարտություններից է, որ ինքն ասում է, որովհետև դա ոչ թե իր կարծիքն է, այլ իր լսածն է իր պաշտոնական հանդիպումներից, որովհետև այդ սպառնալիքները հնչում են բոլոր կողմերից: Թուրք-ադրբեջանական զորավարժությունները կանոնավոր կերպով, ըստ պլանի շարունակվում են»:
2018թ․ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը՝ ամենևին ոչ պատահականորեն ձեռնամուխ եղավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին, որը շարունակվում է մինչև օրս։ Դրա զուգահեռ, կրկին իշխանության գալուց ի վեր, հեղինակազրկվեց բանակն ու զինվորականությունը։