
Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Փեզեշքիան

Մոսկվայի հետ Թեհրանի հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, անհրաժեշտ է արագացնել երկու երկրների միջև համաձայնագրերի իրականացումը:
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Իրանի մայրաքաղաքում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանը միշտ եղել է Իրանի կողքին դժվար պահերին, և նման ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։