Բաժիններ՝

Միջադեպ Դիլիջանի անտառում. 51-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է, կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում մի քաղաքացի։

Կարճ ժամանակ անց «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնի ահազանգ է ստացվում, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացու կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության չգալով, մահացել է։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյան է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ Արսեն Մ.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն կասկածյալներ և ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ վիրավորներ էլ կան, որոնց ինքնությունը պարզում են։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031