Բաժիններ՝

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Օլիմպիական խաղերում

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 35-ամյա Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Հայ մարմնամարզիկն օղակների վարժության եզրափակչում հաջող ելույթ ունեցավ և վաստակեց 14,866 միավոր:

Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացավ Չինաստանի ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ Վահագն Դավթյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա օղակների վարժության եզրափակիչ էր դուրս եկել 7-րդ տեղով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս