Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք:
ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի: Հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ բողոքելով Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպասվող ելույթի դեմ:
«Վիզաների ազատականացման գործընթացը վաղուց պետք է սկսված լիներ, ոչ թե նոր. 2015 թվականից հետո անընդհատ անդրադարձել ենք դրան: Դա քաղաքական որոշում է, որը հասունանում է, երբ երկիրդ բարեփոխումներ է կատարում, բայց այսօրվա դրությամբ, չգիտեմ՝ բացի ԵՄ-ի հետ ցուցադրական «լավ լինելուց», ուրիշ որևէ բան արե՞լ ենք, թե՞ ոչ: Հիմա ԵՄ-ն չուներ ավելի լավ բան ասելու, թե ոնց պետք է նպաստեր, որպեսզի Արցախը մնար Արցախ, ցեղասպանության չենթարկվեր, էթնիկ զտումներ չլինեին, այսպես ինչ-որ հերթական կոնֆետի նման մեր առջև են շպրտել, որ՝ կմտածենք, կանենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին և հայտնել, որ սատարում է գործող փոխնախագահ Կամալա Հարիսի թեկնածությունը։ Թուրքիան համակ ուշադրությամբ հետևում է իր դաշնակից երկրի՝ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների գործընթացին և ընտրական հնարավոր արդյունքներից առաջ որոշ առումով փորձում է դիրքավորվել։ Ի՞նչ է սպասվում թուրք-ամերիկյան հարաբերություններին։
Նա Կիրանցի բնակիչ է, նրա տրակտորը շարքից դուրս է եկել:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ իրենք չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան։
Հուլիսի 24-ին, ժամը 18:25-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի–Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
168.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այս ուստարվա ընդունելության, կարելի է ասել, ձախողված քննություններին անդրադառնալով, նախ խոսեց պատճառների մասին, որոնք, ըստ նրա՝ մի քանիսն են, կոնկրետ Ագրարային համալսարանում առկա պատկերը դեռևս վերջնական չէ, քանի որ մինչև հուլիսի 26-ը թափուր տեղերի համար կարող են դիմել։
2012 թվականից ի վեր Ֆրանսիան 945 միլիոն եվրոյի չափով բյուջետային ու ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վրաստանին։
Լեհաստանի մի քանի հիվանդանոցներում արձանագրվել են New Delhi (NDM) վտանգավոր մանրէով վարակման դեպքեր: Այդ մասին հայտնել է Gazeta.pl-ն։Նշվում է, որ այդ մանրէն հայտնաբերվել է Վարշավայի մասնագիտացված հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի մի քանի հիվանդների մոտ:
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնապահպանական ոլորտի հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումները։
«Եթե լիներ ԱՄՆ բանակի ներկայացուցիչ, նրան կֆինանսավորեր Պենտագոնը, եթե լիներ Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչ, ապա կֆինանսավորվեր այդ կառույցից։ Ֆինանսավորվում է ԱՄՆ Պետքարտուղարությունից, իսկ Պետքարտուղարությունը մի կառույց է, որն իրականացնում է ԱՄՆ-ի կողմից գրավված պետությունների շահագործումով և կառավարումով»,- ասաց Նահապետյանը՝ շեշտելով, որ արդյունքում մենք ունենալու ենք առճակատումներ ՀԱՊԿ-ի հետ, թեև խորքում ոչ թե Հայաստանի Զինված ուժերի կարողությունների բարձրացում ենք ունենալու, այլ Զինված ուժերին Հայաստանում բողոքի ցույցերի ժամանակ օգտագործելու համար։
Թուրքիայի «Քըրըքքալե համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսուցիչ, պրոֆեսոր Ջեմալեթթին Թաշքըրանն անդրադարձել է ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների համատեքստում թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքին:
2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան ֆրանսիական Ալպերում:
Մի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի պասով՝ ՍԴ-ն ապահովեց հաջորդ նախընտրական տարվա համար Նիկոլ Փաշինյանի անփոփոխ շոուի՝ «Քոչարյանը կդատվի» մի քանի դրվագանոց տրագիկոմեդիայի շարունակականությունը:
Դատական իշխանության անկախության սահմանափակմանն ուղղված ու դատական իշխանությունը հեղինակազրկելու հերթական արարքներն իրականացվեցին ԲԴԽ անդամների կողմից հուլիսի 9-ին և հուլիսի 16-ին հրապարակված որոշումներով:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրամիության անդամ երկրների ղեկավարների շրջանում ամենաբարձր աշխատավարձն է ստանում: Տեղեկությունը հայտնում է «VSquare»–ը։
«Ադրբեջանը արագ արձագանքել է Զախարովայի հայտարարությանը և ասել, թե Բաքուն միշտ պատրաստ է Ռուսաստանում կամ այլ հարթակներում բանակցել Երևանի հետ:
Չինաստանը կարծում է, որ բոլոր հակամարտությունների լուծումը պետք է իրականացվի բանակցությունների սեղանի շուրջ,. այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր ուկրաինացի գործընկեր Դմիտրո Կուլեբայի հետ զրույցում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հայ զինծառայողների հետ ներկա գտնվեց «Կանանց ինտեգրումը զինված ուժերում» թեմայով աշխատարանին, որը համատեղ կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտը։
Իսկ այն քննադատությանը, թե ընկերությունը չի ընդունում և չի սպասարկում ողջ գույքը, ևս մեկ անգամ շեշտում ենք, որ ընկերությանը Պայմանագրով պատվիրակված է ծախսեր իրականացնել միմիայն այն գույքի վրա, որը իրեն հանձնված է Կառավարության որոշումով: Եվ որքան էլ Վեոլիան կամք և ցանկություն ունենա, ցավոք, ցանկացած շահագործում և սպասարկում պահանջում են հսկայական ծախսեր, որոնք Ընկերության ցանկությունից ու կամքից դուրս են: Բացի այդ հիշեցնենք, որ Վարձակալության պայմանագրի կողմը հանդիսանում է Ջրային կոմիտեն, որն էլ գույքը ընդունողը և այնուհետև Վեոլիային շահագործմանը հանձնողն է:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հուլիսի 24-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղ:
Սրանց աննպատակ վատնումների, շռայլ աշխատավարձերի ու պարգևավճարների, անիմաստ գործուղումների ու օրապահիկների, ծառայողական ավտոմեքենաների ու խորհրդականների քանակի մասին շատ է խոսվել։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եթովպիայում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 15 օրով կմեկնի արձակուրդ։ Նախարարն արձակուրդում կգտնվի հուլիսի 23-29-ը, ապա՝ օգտոստոսի 13-26-ը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել է «կոմպետենտ և փորձառու» քաղաքական գործիչ, որը կարող է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին Շոլցն ասել է ամենամյա ամառային մամուլի ասուլիսում։
Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվյե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել նաև ֆրանսիական Ֆրամատոմ ընկերությունից Հայաստան ժամանած մասնագետները:
Արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են, որ «Բեսթ Ինվեստ» ՍՊ ընկերությանը պատկանող կազմակերպության կողմից շահագործվող վերոնշյալ արտադրական վտանգավոր օբյեկտ/ԱՎՕ/ հանդիսացող շարժական լցակայանը՝ որպես ԱՎՕ, սահմանված կարգով գրանցված չէ ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին հուլիսի 15-ին: Վարչության ծառայողները, համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և պարեկների հետ, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ժամը 22.30-ին Էրեբունու փողոցում ձերբակալեցին և ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացրին 67-ամյա և 43-ամյա երկու տղամարդու` վերջինիս վարած «Կիա Սորենտո» մեքենայով հանդերձ: