
«Թրամփն անհանգստություն կպատճառի Թուրքիային». թուրք պրոֆեսոր

Թուրքիայի «Քըրըքքալե համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսուցիչ, պրոֆեսոր Ջեմալեթթին Թաշքըրանն անդրադարձել է ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների համատեքստում թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պորֆեսորը թուրք-ամերիկյան հարաբերությունները մասնավորապես դիտարկել է ընտրություններում նախկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթելու սցենարով:
«Թրամփն անկանխատեսելի քաղաքական մոտեցումներ ունի: Օրինակ՝ նա կարող է ցուցադրաբար Սիրիայի կոնկրետ տարածքից դուրս բերել զինվորներին, բայց և այնտեղ գտնվող ահաբեկչական խմբավորումներին աջակցել թե՛ զենքի և թե՛ գումարի տեսքով, ինչպես նաև շարունակել Թուրքիային անհանգստություն պատճառել»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 5-ին: