Շոլցը կարծում է, որ Քամալա Հարիսը կարող է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել է «կոմպետենտ և փորձառու» քաղաքական գործիչ, որը կարող է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին Շոլցն ասել է ամենամյա ամառային մամուլի ասուլիսում։

«ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավն, անշուշտ, հետաքրքիր կլինի՝ այժմ մի փոքր նոր կազմով և նոր աստղաբույլով», – Շոլցի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Գերմանիայի կանցլերը բացահայտ կերպով աջակցում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածությանը, մինչև վերջինս հուլիսի 21-ին հայտնեց ընտրապայքարից դուրս գալու և փոխնախագահ Քամալա Հարիսին աջակցելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031