Գերմանիայի կանցլերը ամենաբարձր աշխատավարձն է ստանում ԵՄ երկրների ղեկավարների շրջանում. ԶԼՄ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրամիության անդամ երկրների ղեկավարների շրջանում ամենաբարձր աշխատավարձն է ստանում: Տեղեկությունը հայտնում է «VSquare»–ը։

«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տարեկան վաստակում է 348.300 եվրո կամ ամսական մոտ 29.000 եվրո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աշխատավարձի մեծությամբ երկրորդ տեղում Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերն է, երրորդում՝ Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը:

Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ Շոլցը միջին վիճակագրական գերմանացուց 5,9 անգամ շատ է վաստակում։

Բացի այդ, նշվում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրամիության անդամների շրջանում ամենաբարձր աշխատավարձն է ստանում իր երկրում միջին աշխատավարձի համեմատ։ Այդ ցուցանիշով երկրորդ և երրորդ տեղերում են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031