Դժվար կացության մեջ ենք ապրում․ քաղաքացիները Հայաստանը համարում են ապրելու համար շատ թանկ երկիր․ Հարցում
Տնտեսական աճերի, տարբեր պատմական ռեկորդների մասին իշխանությունների հայտարարություններն այդպես էլ զգալի ու տեսանելի չեն դառնում Հայաստանի Հանրապետության հպարտ կամ ոչ հպարտ շատուշատ քաղաքացիների համար։
168.am-ի հետ զրույցում նրանցից շատերն արձանագրել են՝ Հայաստանն ապրելու համար թանկ երկիր է, իրենք դժգոհ են սոցիալական ու տնտեսական իրավիճակից։
«Օլիգարխների համար այս պայմաններում ապրելը լավ է, բայց հասարակ ժողովրդի համար՝ չէ,- ասաց քաղաքացիներից մեկը, ապա վստահեցրեց՝ իր մոտ տնտեսական աճերը ոչինչ չեն փոխել,- Դեռ երևի թանկացումներն ավելի շատ են ազդել վատ տեսանկյունից»։
Սիրիայից հայրենադարձված մեր հայրենակիցն էլ ցավով արձանագրեց՝ այսօր Երևանը երրորդ ամենաթանկ քաղաքն է աշխարհում։
Զոհված զինծառայողի հարազատներից մեկն էլ դժգոհեց երկրում սոցիալական ու տնտեսական վիճակից․
«Դժվար կացության մեջ ենք ապրում․ կռվածի ընտանիք եմ՝ տուն չունեմ, դիմել եմ, որ օգնեն բնակարանով»։
«Թանկ է ապրելը, մրգի երկիր ենք, բայց նույնիսկ միրգն է թանկ»,- նշեց կենսաթոշակով ապրող մեր համաքաղաքացիներից մեկը։
«Աճերը չեմ զգացել, ոչ էլ լսում եմ իշխանություններին ու ոչ էլ ուզում եմ լսել»,- մտահոգությունները ներկայացրեց ՀՀ քաղաքացին։
Թանկացումների մասին խոսեցին նաև որպես տուրիստ Հայաստան եկած մեր մի քանի հայրենակիցներ։
Մանրամասները՝ տեսանյութում