Payoneer. Արտերկրից եկամուտ ստացողների գիտակցված ընտրությունը
Զարգացող տեխնոլոգիական ժամանակաշրջանում ֆրիլանս մասնագետների համար չկան արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցելու և այլ երկրներից եկամուտ ստանալու խոչընդոտներ: Այս համատեքստում Payoneer-ը դարձել է անփոխարինելի գործիք բոլոր նրանց համար, ովքեր, աշխատելով միջազգային շուկայում, նախընտրում են եկամտի ստացման անվտանգ, պարզ ու ճկուն լուծումներ:
Կոնվերս Բանկն առաջարկում է միանալ Payoneer համակարգին և վայելել արտերկրից եկամտի ստացման ողջ հարմարավետությունը մեկ հարթակում՝ Converse Mobile-ում:
Payoneer-ը Converse Mobile-ում է
Payoneer փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը.
- Գործող Payoneer-ի հաշիվը/քարտը կցել Converse Mobile հավելվածին
- Եթե չունեք Payoneer հաշիվ և Կոնվերս Բանկի հաճախորդ եք, ապա կարող եք Payoneer հաշիվ ստեղծել Converse Mobile հավելվածով,
- Եթե Կոնվերս Բանկի հաճախորդ չեք, ապա կարող եք ներբեռնել Converse Mobile հավելվածը, րոպեների ընթացքում անցնել կենսաչափական նույնականացում և հավելվածին կցել գործող Payoneer-ի հաշիվը/քարտը կամ բացել նորը,
- Payoneer հաշվում առկա միջոցները փոխանցել Կոնվերս Բանկի Ձեր հաշվեհամարին,
- ԱրՔա համակարգի բոլոր բանկոմատներից անվճար կանխիկացնել գումարը, եթե բաժանորդագրված եք C360 փաթեթներից որևէ մեկին:
Converse Mobile-ում Payoneer-ի ակտիվացումից մինչև փոխանցված գումարի հասանելիություն մի քանի հպում ու մի քանի վայրկյան է: ԱՄՆ դոլարով և Եվրոյով ստացված գումարները Ձեզ հասանելի կդառնան շատ արագ: Իսկ փոխանցումների անվտանգությունը կապահովվի Payoneer-ի, ինչպես նաև Կոնվերս Բանկի կողմից: Բանկում ներդրված «Վստահելի սարք» համակարգի շնորհիվ Converse Mobile մուտքը հնարավոր է միայն Բանկում նույնականացված Ձեր սմարթֆոնից:
Converse Mobile-ում Payoneer-ի ակտիվացումը ստեղծում է հավելյալ հնարավորություններ
Converse Mobile-ում Payoneer-ն ակտիվացնելուց հետո Դուք կմոռանաք PayPal համակարգից գումարի կանխիկացման բարդությունների մասին և արագ հասանելիություն կստանաք Ձեր ֆինանսներին՝ ընդամենը PayPal-ից փոխանցելով Ձեր Payoneer հաշվին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 010-511-211 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: