Անհետացած սպառազինության մի մասի գտնվելու վայրը ՆԳՆ-ն պարզել է

Ընթացիկ տարվա հունվարին 2023 թվականի ՆԳՆ գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել էր, որ 2020 թվականի Արցախում 44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17.000 միավոր ինքնաձիգ։

Հուլիսի 8-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ պարզելու, թե արդյո՞ք անհետացած ինքնաձիգները գտնվել են՝ մասնակի կամ ամբողջությամբ, ո՞ւմ հաշվեկշռում են եղել, այսինքն, այդ 17 000 միավոր ինքնաձիգը ՀՀ ԶՈւ զինանոցի՞ց են կանոնավոր զորքի կամ այլ ճանապարհով հասել Արցախ, և այլն:

Հուլիսի 15-ին մենք ստացել ենք Ներքին գործերի պատասխան գրությունը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Գ. Մկրտչյանի ստորագրությամբ, որում նշվում է.

«Ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարին հասցեագրված Ձեր 08.07.2024 թվագրմամբ գրությանը՝ հայտնում ենք, որ սույն թվականի հունվարի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից հնչեցված ինքնաձիգերի քանակը վերաբերում է այն սպառազինությանը, որի գտնվելու վայրը 2020 թվականի պատերազմական գործողությունների ավարտից հետո հայտնի չի եղել: Հետագայում ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների հետ աշխատանքներ են իրականացվել նշված զենքերի գտնվելու վայրերը պարզելու ուղղությամբ, որի արդյունքում սպառազինության զգալի խմբաքանակի գտնվելու վայրն արդեն իսկ պարզվել է:

Կարդացեք նաև

Միաժամանակ հայտնում ենք, որ վերը նշված զենքերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:

 

Տեսանյութեր

Լրահոս