Ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից օդ էր կրակել
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Գարգառ գյուղի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի մեքենայից, ընթացքի ժամանակ, կրակոցի ձայն են լսել: Պարեկներն անմիջապես կանգնեցրել են «Մերսեդեսը»: Նրանք սրահի տեսանելի հատվածում նկատել են պարկուճ, իսկ նստելատեղի տակ՝ ատրճանակի նմանվող առարկա ու պահեստատուփ: Վարորդը և երկու ուղևորները, խուլիգանություն կատարելու հիմնավոր պատճառով, մեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին: Մեքենայի սրահում հայտնաբերվել են մեկ պարկուճ, ատրճանակի նմանվող հրազեն և փամփշտատուփ:
Վանաձոր քաղաքի բնակիչ 25-ամյա վարորդը հայտնել է, որ օդաճնշիչ ատրճանակը պատկանում է իրեն, որով ինքը մեքենայի պատուհանից մեկ անգամ կրակել է օդ:
Նա ձերբակալվել և ուղևորների, հայտնաբերվածի ու կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին: