Բաժիններ՝

Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչը մեկնարկեց Շվեյցարիա-Իտալիա խաղով:

Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Շվեյցարիան տիրում էր նախաձեռնությանը: Իտալիան հիմնականում գործում էր պաշպանությունում և միայն, երբեմն, հակագրոհում էր: Շվեյցարիայի` իրար հաջորդող գրոհները հասան ցանկալի արդյունքի 36-րդ րոպեին: Իտալիայի տուգանային հրապարակում ճիշտ գործեց Ֆրոյլերը:

Երկրորդ կեսի առաջին իսկ րոպեին, Շվեյցարիան նաև երկրորդ գնդակն ուղարկեց Իտալիայի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Վարգասը: Իտալացիներին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը և շվեյցարացիները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում: Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան լքում է պայքարը:

Շվեյցարիա-Իտալիա`2:0:

Քառորդ եզրափակիչում Շվեյցարիայի մրցակիցը կլինի Անգլիա-Սլովակիա զույգի հաղթողը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս