
950.000 դրամ՝ Կառավարության շենքի դրոշակաձողի ապամոնտաժման աշխատանքների համար

Պետգնումների armeps էլեկտրոնային համակարգում օրերս հանրայնացվել է ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ-վավերագիր։ Այս փաստաթղթից տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմն Արթուր Ավետիսյան ԱՁ-ից մեկ անձ գնման ընթացակարգով ձեռք է բերել դրոշակաձողի ապամոնտաժման աշխատանքներ։
168.am-ն այս ԱՁ-ին առնչվող անձից տեղեկացավ, որ խոսքը վերաբերել է Կառավարության դրոշակաձողին, իսկ աշխատանքները կատարվել են դեռ ձմռան ամիսներին։
Աշխատակիցը վստահեցրեց՝ այդ գումարով միայն ապամոնտաժում չի արվել, այլև հարակից շինաշխատանքներ, իսկ արդեն նոր դրոշակաձողի տեղադրման համար ՌԴ-ից մասնագետներ են հրավիրվել՝ հաշվի առնելով սպեցիֆիկ դրոշակաձող լինելու հանգամանքը։