Ալիևը նորից հիշել է, որ ինքը կարող է Իրանով միջանցք բացել։ Սա արդեն կապիկության է նմանվում, որովհետև մի քանի անգամ դա ասել է, հիմա ինչո՞ւ է ասում։ Իրանը քեզ միջա՞նցք է թույլ տալու բացել, Ալի՛և, դու Իրանում ճանապարհ ունես, նույնը կարող ես Հայաստանում ունենալ, եթե քո ճանապարհներն էլ բացես։ Իսկապես, խաղաղության պայմանագիր կնքել միջազգայնորեն բռնապետ ճանաչված մարդու հետ՝ անշնորհակալ և վտանգավոր գործ է։
Պետգնումների armeps էլեկտրոնային համակարգում օրերս հանրայնացվել է ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ-վավերագիր։ Այս փաստաթղթից տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմն Արթուր Ավետիսյան ԱՁ-ից մեկ անձ գնման ընթացակարգով ձեռք է բերել դրոշակաձողի ապամոնտաժման աշխատանքներ։