
Երևանում բախվել են թիվ 65 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր. «Toyota»-ի վարորդը լքել էր դեպքի վայրը

Հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Հակոբ Մաթևոսյանի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Խաչատուր Ավետիսյանի վարած «Higer» մակնիշի՝ թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր՝ Երևանի բնակիչ 66-ամյա Անահիտ Հարությունյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարից հետո «Toyota»-ի վարորդը լքել է դեպքի վայրը և նրան հայտնաբերել են ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։