Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Ռիխտերը քննարկել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա բազմոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը: Այդ առումով, Փաշինյանը ընդգծել է Գերմանիայի կարևոր դերակատարությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Գերմանիայի համագործակցության զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: