Ռուսաստանցի ռազմական փորձագետը նշել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության գլխավոր պատճառը

Ժամանակակից պատերազմում հրետանու արագ շարժումը շատ կարևոր է՝ հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերից հարձակումների վտանգը: Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։

Նրա գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմը պարտվել է հենց այն պատճառով, որ հրետանուն ճնշել են անօդաչու թռչող սարքերը։

«Քողարկումը չօգնեց, հրետանին բավականին ստատիկ էր։ Ղարաբաղյան առաջին պատերազմում այն ավելի արդյուանվետ էր, բայց երկրորդ պատերազմում բավականին խոցելի էր։ Հայկական կողմը մեծ կորուստներ կրեց հրետանու առումով, և առանց հրետանու աջակցության ամեն ինչ վատ դասավորվեց։

Հայկական կողմի հիմնական խնդիրը ժամանակակից հրետանու բացակայությունն էր։ Հենց դա էլ հանգեցրեց պատերազմում պարտության»,- նշել է նա։

Հետևաբար, ըստ փորձագետի, խելամիտ է սկսել հրետանային ուժերի բարեփոխումներից, ինչն էլ անում է Հայաստանը։

Հիշեցնենք, որ Երեւանն ու Փարիզը պայմանագիր են կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս