Բաժիններ՝

ՌԴ-ում հայտնել են երկրի տարածքում 87 ԱԹՍ-ի ոչնչացման մասին, Վորոնեժում նավթաբազա է վնասվել

Գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը 87 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածաշրջանների օդային տարածությունում, որոնցից 70-ը՝ Ռոստովի մարզում։ Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում (ՊՆ)։

«Անցած գիշեր կասեցվել է Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը: ՀՕՊ հերթապահ միջոցներով կալանվել և ոչնչացվել են 2 ԱԹՍ Բելգորոդի մարզի, 2 ԱԹՍ՝ Վոլգոգրադի մարզի, 6 ԱԹՍ՝ Վորոնեժի մարզի, 6 ԱԹՍ՝ Կուրսկի մարզի, 70 ԱԹՍ՝ Ռոստովի մարզի, ինչպես նաև 1 ԱԹՍ՝ Ղրիմի Հանրապետության օդային տարածքում», – հայտնել են գերատեսչությունում։

Իր հերթին, Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն իր Telegram ալիքում հայտնել է, որ Լիսկինսկի շրջանի նավթաբազայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են վառելիքի ամբարներ։ Բռնկում թույլ չի տրվել, տուժածներ չկան:

Ուկրաինայի զինված ուժերն էլ հայտարարել են, որ գիշերը խոցել են երկրի տարածքի վրա արձակված 14 հրթիռներից 7-ը և բոլոր 17 անօդաչու թռչող սարքերը։ Գիշերն ամբողջ Ուկրաինայի տարածքում օդային տագնապի ահազանգեր են հնչել, որոնք շարունակվել են գրեթե 2 ժամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս