
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին։ Փակ քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 70 պատգամավոր։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Արմեն Դանիելյանի թեկնածության օգտին՝ 0 ձայն, Ռուբիկ Մխիթարյանի՝70 ձայն, Մանվել Շահվերդյանի՝0 ձայն։