Ստոլտենբերգը ՌԴ-ի տարածքում ՆԱՏՕ-ի զենքի կիրառումը էսկալացում չի համարում
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի տարածքում արևմտյան զենքի, այդ թվում՝ F-16 կործանիչ ինքնաթիռների օգտագործումը չի համարում էսկալացում:
Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելիս:
«Ես ողջունում եմ այն, որ մի շարք դաշնակիցներ նվազեցրել կամ թուլացրել են սահմանափակումները՝ կապված իրենց զենքերը Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտներին հարվածելու համար կիրառելու հետ․․․․ Ըստ միջազգային օրենքի՝ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ ինքնապաշտպանությունը նաև ներառում է ագրեսոր Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախների խոցում․․․․ Ինքնապաշտպանությունն էսկալացում չէ», – հայտարարել է Ստոլտենբերգը, պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է F-16-երն օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։
Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման առանցքային թեման է լինելու ռազմական աջակցությունն Ուկրաինային։