Եղանակը Հայաստանում աստիճանաբար կբարձրանա
Երևանում`
Հունիսի 13-ին, 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 16-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 13-14-ին, 17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 16-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, 12-14-ին և 16-17-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը, 13-15-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։